00:00:00

Լավրովը ժամանել է Թեհրան

11:15, 25 փետրվար 2025 Քաղաքականություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Անկարայից ժամանել է Թեհրան: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Լավրովն Իրանի մայրաքաղաքում բանակցություններ կանցկացնի իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչիի, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց հետ։ 

«Բանակցությունների ընթացքում պլանավորվում է առանձնահատուկ շեշտադրում անել փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վրա՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում առանցքային համատեղ նախագծերի իրագործման համատեքստում», - հաղորդել են ՌԴ ԱԳՆ-ում։

Բացի այդ, նախատեսվում է կարծիքների փոխանակում մի շարք հրատապ միջազգային հարցերի շուրջ։

ՌԴ ԱԳ նախարարի այցը տեղի է ունենում Մոսկվայում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից մեկ ամիս անց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր