00:00:00

Նիկոլ Փաշինյանի ուղերձը «Օդնոկլասնիկ»-ի ստատուսների ժողովածու էր, թույլ տվեք նրա քաղաքական վերջին խռխռոցները չմեկնաբանեմ. Հայկ Մամիջանյան

11:01, 25 փետրվար 2025 Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի ուղերձն «Օդնոկլասնիկ»-ի ստատուսների ժողովածու էր, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

 

«Ես «Օդնոկլասնիկ»-ի ստատուսները մեկնաբանում էի դպրոցում, հիմա էլ դպրոցական չեմ, այդտեղ միտք էլ չկա, որ մեկնաբանեմ»,- նշեց նա։

 

Ըստ Մամիջանյանի՝ իրականությունից հեռու չեն այն պնդումները, որ Սահմանադրությունը կփոխվի Ադրբեջանի պահանջով։

 

«Նույն պատմությունը Լեռնային Ղարաբաղն էր՝ «սկսում ենք զրոյական կետից», «Արցախը Հայաստան է և վերջ», «եկեք իջեցնենք նշաձողը», ու Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Սա դասական պոպուլիստական քաղաքական տեխնոլոգիա է, որը կիրառվում է՝ վերցվում է անընդունելի թեզ, այն փոքր-փոքր քայլերով մոտեցվում է Ադրբեջանի պահանջին»,- ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

 

Մամիջանյանը խնդրանքով դիմեց լրագրողներին. «Խնդրում եմ, թույլ տվեք Նիկոլ Փաշինյանի քաղաքական վերջին խռխռոցները չմեկնաբանեմ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր