00:00:00

Կրակոցներ Սյունիքի մարզում. կասկածյալը Դավիթ Բեկ բնակավայրի նախկին գյուղապետն է

20:23, 22 փետրվար 2025 Պատահարներ

 

 

Փետրվարի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի նախկին գյուղապետ Արտավազդ Հակոբյանը փետրվարի 15-ին գյուղում հրազենից կրակոցներ է արձակել, որի արդյունքում կան նաև մարմնական վնասվածքներ ստացած անձինք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության ծառայողները և Կապանի համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փետրվարի 15-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Դավիթ Բեկ բնակավայրի նախկին գյուղապետ 64-ամյա Արտավազդ Հակոբյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է համագյուղացի 27-ամյա Արտավազդ Մելքումյանի հետ, որի ընթացքում ձեռքով 1 անգամ հարվածել է վերջինիս դեմքին և սպառնացել, որ հրացանով կվնասի, ինչից հետո Ա. Հակոբյանը տանից վերցրել է իր անվամբ ոստիկանության Կապանի բաժնում հաշվառված «ԻԺ» տիպի 1 փողանի 12 տրամաչափ որսորդական ողորկափող հրացանը, մոտեցել Ա. Մելքումյանին, ով էլ անախորժությունից խուսափելու համար դիմել է փախուստի:

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Դեպքի մասին իրավապահներին տեղեկացրել է ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը: 

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30