00:00:00

Բախվել են «Chevrolet»-ը և ձնամաքրման աշխատանքներ կատարող «Shacman» բեռնատարը. կան վիրավորներ

23:04, 21 փետրվար 2025 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի հարևանությամբ, բախվել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան և «Shacman» մակնիշի՝ ձնամաքրման աշխատանքներ կատարող բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30