Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականության վիճարկման վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարանի կողմից այսօր ընդունվել է քննության, հայտնել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Դիմումը ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ ՍԴ էր ներկայացվել ԱԺ ընդդիմադիր 31 պատգամավորների կողմից:
