Շիրակի մարզում Շտապ օգնության աշխատակիցը բռնության է ենթարկվել։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ կանչի վայր մեկնած բուժակին հիվանդի հարազատը ծեծի է ենթարկել։ Դեպքը տեղի է ունեցել այսօր լուսադեմին։
Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Շտապ օգնության Գյումրու կայանի տնօրեն Կարեն Թորոսյանը։ «Այո, նման դեպք տեղի է ունեցել Ազատան համայնքում, հիմա մեր բուժակը հետազոտվում է, քթի կոտրվածքը հաստատված է»,- ասաց տնօրենը։
Թե ինչն է եղել ծեծի պատճառը, Թորոսյանն ասաց, որ տեղյակ չէ։ Հիմա ըստ նրա քննչական գործողություններ են արվում։ «Հիվանդի հարազատն է եղել, վարորդն է ներս մտել, փորձել դուրս բերել»,- ասաց նա, հավելելով, որ կանչի վայր շտապ օգնության մեքենան ժամանակին է հասել , որը ֆիքսված է։ Նշենք, որ ծեծի ենթարկված բուժակը Մհեր Քալոյանն է։
ՆԳՆ լրատվականից Irakanum.am-ին փոխանցեցին, որ նման ահազանգ ստացել են։
Irakanum.am