00:00:00

Խոշոր վթար Այգավանում․ 18-ամյա ուղևորին հատուկ տեխնիկայի միջոցով են դուրս բերել մեքենայից

21:38, 15 փետրվար 2025 Պատահարներ

Փետրվարի 15-ին, ժամը 17։17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Այգավան  գյուղի գազալցակայանի մոտ բախվել են «VAZ» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1956 թ.) և «Toyota» (վարորդ՝ Տ․ Մ․, ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները։   

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա․ Մ․-ն դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել  բժշկական կենտրոն։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Վ․ Բ․-ին (ծնված 2007 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել  է։ 

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30