00:00:00

«Երկիր Ծիրանին» համահայկական ընդվզման գործընթաց է սկսել

18:13, 04 մարտ 2018

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մարտի 4-ից սկսած անցկացնում է հավաքներ և երթեր՝ համահայկական ընդվզման գործընթացը սկսելու համար: Առաջին հավաք-երթը տեղի ունեցավ  Գյումրիում:Կուսակցության անդամները ապա  կլինեն Վանաձորում, որտեղ կիրականացնեն ընդվզման ակցիաներ։ «Մարտ, ապրիլ ամիսներին անցկացնելու ենք ընդվզման ակցիաներ, որպեսզի բոլորը ձեռք-ձեռքի բռնած դուրս գան փողոցներ բոլոր քաղաքաներում, հրապարկներում եւ փողոցներում, որպեսզի առանց հնարավոր ցնցումների հաղթահարենք այս ճգնաժամը, տապալենք Հայաստանում գործող ապօրինի իշխանությունը եւ հիմնադրենք ժողովրդավա Հայաստանի հանրապետություն»,- Գյումրիում անցկացված ակցիայի ժամանակ ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Գյումրին «ողնաշարի կոտրվածքից»` երկրաշարժից, հետո չի հաղթահարել դժվարությունները և շարունակում է համարվել աղետի գոտի, բայց պետք է պայքարել եւ ազատագրել հայրենիքը:

Ակցիայի մասնակիցները պաստառներով եւ «Միացում», «Ընդվզում» կոչերով շրջել են Գյումրիի փողոցներով: Նրանք հայտարարեցին, որ անհրաժեշտ է պայքարել գործող իշխանությունների դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր