00:00:00

«Սուտ է, նման բան չկա»․ Մանվել Փարամազյանը հերքում է

07:31, 13 փետրվար 2025 Քաղաքականություն

Մամուլում լուրեր են տարածվում է, թե Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մի քանի օր առաջ իբրեւ դանակահարել են ԶՊՄԿ-ի գործադուլավորները։

«Նման բան չկա, սուտ է։ Ես աշխատանքի եմ գնում։ Մենք ունենք մամուլի բաժին, կեղծ լուրը տարածող լրատվամիջոցը կարող էր ճշտել լուրի իսկությունը»,-Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Փարամազյանը։ Ներքին գործերի նախարարությունից էլ հերքեցին․ «Մանվել Փարամազյանին դանակահարելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, նման ահազանգ էլ չի եղել»։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր