00:00:00

Վրաերթ՝ Արտաշատում․ Տուժած հետիոտներից երկուսն անչափահաս են

15:38, 12 փետրվար 2025 Պատահարներ

Այսօր  վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Պ․ Չ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ինչից հետո ավտոմեքենան հայտնվել է բնակչի տան հողամասում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն․ շօպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տուժածներին տեղափոխել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ 
 
Դեպքի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածներից երկուսն  անչափահասներ են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր