SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աբելյան փողոց 8 հասցեում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Աղբյուրի տեղեկություններով Դավիթ Հ․-ն «Բեթել» ՍՊԸ-ի տնօրենն է։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։