00:00:00

Կոտայքում 33-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է հողաթմբերին և մասամբ կողաշրջվել. կա վիրավոր

18:01, 05 փետրվար 2025 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Գարեգին Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին` Արտաշատի խճուղում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կիսակողաշրջվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր