00:00:00

Արարատում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացված ամուսիններից կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

22:05, 02 փետրվար 2025 Պատահարներ

Հունվարի 31-ին հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գոհար Գ.-ն։ 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Տափերական գյուղի վարչական տարածքում հունվարի 20-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև վարորդի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Ի.-ն է։ Վերջինը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ են։


Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր