00:00:00

Սյունիքում՝ Տաթև-Լծեն ճանապարհին բեռնատար է շրջվել

22:30, 30 հունվար 2025 Պատահարներ

Հունվարի 30-ին, ժամը 16:29-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Լծեն գյուղ տանող ավտոճանապարհին «Foton» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ն. Գ., ծնված 1980 թ․) կողաշրջվել է. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և վարորդին պատգարակով մոտեցրել շտպօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է։  

 

Լրահոս

Արխիվ

Փետրվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28