00:00:00

Կոտայքում 1,5 տարեկան երեխան ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է․ վիճակը՝ միջին ծանրության

20:53, 30 հունվար 2025 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 28-ին  արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կո տայքի մարզի գյուղերից մեկի տանը թեյը վրան թափելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, ձախ ստորին վերջույթի շրջանում առաջին, երկրորդ և երրորդ աստիճան, 4 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ «Այրվածքաբանական ազգային կենտրոն» է տեղափոխվել մի երեխա։

Օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխան Կոտայքի մարզի բնակիչ 1,5 տարեկան տղա է, ում առողջական վիճակը միջին ծանրության է:

Աղբյուրի տեղեկություններով՝ երեխայի ծնողները ոստիկաններին հայտնել են, որ երեխան այրվածքը ստացել է եռացրած ջրով լցված թեյնիկը անզգուշաբար իր վրա շրջելու արդյունքում: 


Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Լրահոս

Արխիվ

Փետրվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28