00:00:00

Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ

23:56, 21 հունվար 2025 Պատահարներ

 

 

Այսօր՝ հունվարի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորանների սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում «Howo» բեռնատարը դուրս  է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Mercedes»-ին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր։

Վիրավորներին բեռնատարից դուրս են բերել Աշտարակի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Տեղում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն ու Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։

Մանրամասները՝ քիչ ուշ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր