00:00:00

Թուրքիայում հյուրանոց է այրվում. կա 66 զոհ

20:29, 21 հունվար 2025 Պատահարներ

 

 

Հունվարի 21-ին Թուրքիայի հյուսիսային Բոլու քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել, գրում է ermenihaber.am-ը:

Դեպքի վայր են մեկնել․ մեծ թվով փրկարարական, շտապօգնության և ոստիկանական ջոկատներ:

Հայտնի է, որ այս պահի դրությամբ հրդեհի հետևանքով մահացածների թիվը 66 է, իսկ վիրավորներինը՝ 51:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել է, որ հյուրանոցի այրման պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է նշանակվել: Հանգամանքները պարզվում են:

Նշենք, որ դեպքին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր