00:00:00

Երևանում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրին և շրջվել

23:51, 17 հունվար 2025 Պատահարներ

 

 

Հունվարի 17-ին՝ ժամը 19:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Nissan մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1989 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրին և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել մեքենայից և հրաժարվել է հոսպիտալացումից։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31