00:00:00

Գյումրիում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը․ վարորդները, բժիշկը, բուժքույրն ու բուժառուն տեղափոխվել են հիվանդանոց

21:21, 15 հունվար 2025 Պատահարներ

 

 

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 15 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 20-ամյա Էդգար Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի և 59-ամյա Գարեգին Ա․-ի վարած շտապօօգնության ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության վարորդն ու նրա ուղևորներ, շտապօգնության կայանի բուժքույր 45-ամյա Էթերի Գ․-ն, շտապօգնության կայանի բժիշկ 63-ամյա Սարգիս Ս․-ն, բուժառու, Շիրակի մարզի բնակիչ 66-ամյա Սուսաննա Բ․-ն և «Mercedes»-ի վարորդ Էգդար Ս․-ն տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Էմինյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արմեն Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Վարդան Անտոնյանը։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել են ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր