«Քաղաքացիական պայմանագիր»-ը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է Փարաքարի նախնական ընտրությունների հաշվարկը։
Հիշեցնենք, ՔՊ Վարչության՝ հունվարի 3-ի նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցեն Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:
Նախնական ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Մանրամասները՝ տեսանյութում.