Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին պատկանող մեքենան Տիգրանաշենի հատվածում ձորն է ընկել: Ղեկին եղել է պատգամավորը, ցավոք նրա կյանքը փրկել չի հաջողվել:
«Հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։