00:00:00

Հայտնի է դարձել երեկ Վանաձորում երթուղայինի վթարից տուժած 12 անձանց ինքնությունը

11:41, 13 հունվար 2025 Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի ծառայողները պարզել են երեկ՝ հունվարի 12-ին, Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սպիտակ-Վանաձոր երթուղու «Գազել»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Համլետ Գ․-ն, իսկ «Toyota Prado»-ն վարել է Լոռու մարզի բնակիչ 56-ամյա Գագիկ Դ․-ն։

Ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել ալյուրի վաճառակետի աշխատակից, Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Արման Ս․-ն, ինչպես նաև «Գազել»-ի ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 58-ամյա Գոհար Պ․-ն, 61-ամյա Արմինե Ղ․-ն, 38-ամյա Գայանե Ա․-ն, 33-ամյա Կարինե Ն․-ն, 18-ամյա Էմիլիա Մ․-ն, 69-ամյա Սիրանուշ Թ․-ն, 36-ամյա Գառնիկ Մ․-ն, 30-ամյա Աստղիկ Ե․-ն, 15-ամյա Հայկ Մ․-ն, 21-ամյա Սերյոժա Ս․-ն և 21-ամյա Համլետ Լ․-ն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր