00:00:00

Ծառուկյան – Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները

14:25, 11 հունվար 2025 Սպորտ

Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում հնարավոր է, որ UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը՝ Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի միջև հետաձգվի։

Այս պահին Լոս Անջելեսում մոլեգնում է քաղաքի պատմության մեջ ամենամեծ հրդեհը։ Հունվարի 10-ի տվյալներով՝ հայտնի է մի քանի զոհի մասին, իսկ 190 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։

Հրդեհների պատճառով արդեն չեղարկվել են մի շարք մարզական միջոցառումներ, և այժմ նույն վտանգը սպառնում է նաև Մախաչևի և Ծառուկյանի տիտղոսային մենամարտին, որը նախատեսված էր հունվարի 18-ի գիշերը։ Միջոցառման այլընտրանքային տարբերակներ են դիտարկվում, տեղափոխումը Լաս Վեգաս կամ ամսաթվի փոփոխությունը։

Բացի այդ, նշվում է, որ սպասվող հայտնի հյուրերի մի մասը, որոնք պետք է ներկա գտնվեին մենամարտին, չեն մասնակցի, քանի որ կորցրել են իրենց տները հրդեհի հետևանքով, ինչը կտրուկ փոխել է նրանց ծրագրերը։

Աղբյուրը՝ Armsport.am:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30