00:00:00

Ի՞նչին և ո՞ւմ են ընդդիմադիր ոմն «ընդդիմադիրներ». Մարգարիտ Եսայան

13:38, 11 հունվար 2025 Քաղաքականություն

Մարգարիտ Եսայանը գրում է. «Ի՞նչին և ո՞ւմ են ընդդիմադիր ոմն «ընդդիմադիրներ»:

Հայաստանյան քաղաքական դաշտում ներքին պատերազմ է՝ ինքնասպանություններով, ինքնաբացահայտումներով եւ ինքնաոչնչացումներով։ Նիկոլական կեղտոտ ձեռագրով հայի տականքը կրկին գլուխ է բարձրացրել, դաշտ են նետվել իրենց ընդդիմադիր հռչակած մշտական տականքներ, բազմիցս օգտագործված «գրիչներ» և «գործիքներ» որ փորձում են կեղտոտել դաշտը, շեղել հասարակությանը, ապակողմնորոշել, ենթատեքստերից կտրված տեսանյութեր եւ խոսքի կտրված պատառիկներ նետել հասարակությանը, այդով փորձելով մարդկանց շեղել իրական եւ միակ չարքի դեմ պայքարից, նիկոլական վարչախմբի դեմ հիմնական եւ միակ պայքարից։
Ջուրը պղտորողները գայլային հրճվանքով , գառի դիմակ հագած կրկին հարձակվել են իրական պայքարի առաջամարտիկների վրա։ Շեղելով հասարակությանը վտանգավոր եւ կործանող նիկոլական վարչախմբի դեմ պայքարից։ Ցավոք, դրանք առայժմ հաջողում են, ցավոք, որքան էլ տքնում ենք բացատրել եւ բացահայտել, հասարակության ոչ բոլորի միտքն է ի զորու տեսնել եւ ընկալել իրականությունը, իրական հակա-նիկոլներին,իրական թշնամուն եւ իրական արհավիրքը։

Ու, քանի դեռ դաշտում վխտում են կեղծ-ընդդիմադիր սրիկաները, իմ պայքարը, մեր պայքարը կարող է դանդաղել, որովհետեւ երկու ճակատով պատերազմը դժվար գործ է։

Այո, դժվար, բայց ոչ՝ անհնարին։ Այս կռիվը այո, լինելու է օրհասական, ճակատագրական։Ծրագիր, այո, ունենք։

Նախ՝ մաքրել երկրի ներքին կյանքը մոլախոտերից, ինքնահռչակներից եւ հանուն փողի սեփական մորն անգամ ծախելու պատրաստ գործիքներից։

Բացել հասարակության աչքերը, հասցնել ամեն հայի գիտակցությանը, թե ով՝ով է, թե ոնց է լինում, որ նիկոլ բերածները ոռնում են նիկոլ մերժածներիս վրա, ոնց է լինում, որ նիկոլի հետ սեղան նստած, պատերազմ բերած, Արցախ հանձնածները ցեղ են շպրտում Արցախն ազատագրած, ՀՀ-ն եւ Արցախի Հանրապետությունը շենացրած, ժողովրդի անվտանգությունը 30 տարի շարունակ պահպանած եւ ամրացրածների վրա։ Ոնց է լինում, որ 30 արծաթի մեռածները հանկարծ հրեշտակի թեւեր են հագնում եւ շարունակում իրենց սեւ գործը։
Մենք միայն մեկ հստակեցնում ենք պարտավոր անել, միայն մեկ հարց՝ ընդդիմադիր ներկայացող սրիկաներ․ դու ո՞ւմ եւ ի՞նչին եք ընդդիմադիր՝ ՀՀ ինքնիշխանո՞ւթյանը, Արցա՞խին, հայ ժողովրդի անվտանգո՞ւթյանը, թուրք-ադրբեջական զավթիչներից երկրի ազատա՞գրմանը։

Եթե՝ այո, համոզված եմ՝ այո, հենց այս արժեքներին եք ընդդիմադիր, ուրեմն չեմ կասկածում նաեւ, որ բաց եք ու պատրաստ թուրքի հարճ դառնալուն, ճիշտ այդ գծի մեջ եք։ Գնացեք եւ դարձեք թուրքի հարճ, լիզեք ու փայփայեք մեր թշնամիներին, բայց՝ մեր հայրենիքից դուրս, հեռու Հայաստանից։
Մենք թուրքին տալու հայրենիք չունենք։

Ինչ էլ դուք տվեցիք, պայքարելու ենք վերադարձնելու համար։

Հ․Գ․ Եւ սա կենաց չէ, սա ռեալ իրականություն է, ռեալ քաղաքականություն եւ ռեալ պայքար։ Իսկ պայքարում նաեւ զոհվում են։ Վկան՝ զոհված 5 հազար զինվոր տղերքը։ Վկան՝ Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Իմանալով՝ հանուն ինչի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր