Այսօր՝ հունվարի 10-ին, Երևանում մոպեդի մասնակցությամբ հերթական դեպքն է տեղի ունեցել: Ժամը 13:30-ի սահմաններում Տիչինայի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Գևորգ Պ.-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենան և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մոպեդը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինն օգնության են հասել «Mazda»-ի վարորդն ու քաղաքացիները, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
«Mazda»-ի վարորդն ինքն է ահազանգել շտապօգնություն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։