00:00:00

Վարդենյաց լեռնանցքը փակ է

12:27, 04 մարտ 2018

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Արթիկի, Սպիտակի, Ապարանի, Եղեգնաձորի, Սարավանի, Ջերմուկի եւ Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Մեղրու ավտոճանապարհներին բուք է:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 4-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր