03:54:49

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին «Opel»-ն ընկել է մոտակա ձորը․ վարորդը և 2 ուղևորները հոսպիտալացվել են

20:05, 06 հունվար 2025 Պատահարներ

 

 

Հունվարի 6-ին, ժամը 13:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Opel» (վարորդ` Գ․ Ա․, ծնված 1952 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (մոտ 30 մ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Լ․ Բ․-ն (ծնված 1971 թ․) և Ռ․ Մ․-ն (ծնված 1998 թ․) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։

Փրկարարները վարորդին դուրս են բերել ձորակից (մոտ 30 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վարորդը և երկու ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել։

 Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31