03:36:19

Հունվարի 5-ին Բաբաջանյան փողոցում 3 ավտովթար է տեղի ունեցել, ըստ վարորդների, պատճառը փողոցով հոսող կեղտաջրերն են

13:19, 06 հունվար 2025 Պատահարներ

Երեկ՝ հունվարի 5-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։10-ից 22։50-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցում բախվել են «Honda»-ն և «Infiniti» հետո «Opel»-ն է վթարի ենթարկվել ապա բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն։

Վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարների հիմնական պատճառը եղել է փողոցով հոսող կեղտաջրերի ստեղծած սառած ճանապարհը, ինչի հետևանքով վարորդները կորցրել են ավտոմեքենաների կառավարումը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Վարորդները նշել են, որ եթե Ավան վարչական շրջանի ղեկավարը «մատը մատին տար», ապա կեղտաջրերը փողոցում չէին հայտնվի ու իրենք էլ վթարների մասնակից չէին դառնա: 

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31