00:00:00

Կրակոցներ՝ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում, վարորդներն իրար վրա են քշել մեքենաները

18:35, 04 հունվար 2025 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից կրակոցներ են արձակել։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի քրեական ոստիկանները ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում քաղաքացու կողմից, ով հայտնում է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ոչ ադեկվատ վիճակում ավտոմեքենան վարում է, իսկ վարորդի կողքի ուղևորը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակում օդ և այդ «Mercedes»-ն ու այլ ավտոմեքենաներ իրար վրա են քշում։

Պարզվում է, որ վերոհիշյալ արարք կատարած անձանցից մեկը հանդիսանում է Երևանի բնակիչ 44-ամյա Գագիկ Հ․-ն, ում Երևանում ոստիկանները հայտնաբերում, ապա խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն, ապա նրան ու ավտոմեքենան կազմված փաստաթղթերով ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31