ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տարեմուտից առաջ ոստիկանության ղեկավար կազմին հրահանգել են, որ տոնական օրերին էլ ավելի աչալուրջ պետք է ծառայություն կատարեն, որպեսզի Հանրապետությունում քրեորեն պատժելի արարքներ տեղի չունենան, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ՊԾ Երևան քաղաքի գնդի և մարզերի գումարտակների հրամանատարներին է փոխանցել Ա․ Սարգսյանի և Ա․ Հովհաննիսյանը խիստ հանձնարարականները, որ պարեկները պետք է դրսևորեն պրոֆեսիոնալիզմ, լինեն անհանդուրժող քրեորեն պատժելի արարք կատարողների նկատմամբ և ապահովեն անվտանգ երթևեկություն։
Այսօր՝ հունվարի 1-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ Արագածոտնի մարզից դեպի Կոտայքի մարզ են երթևեկում «BMW X5» մակնիշի «100MM90» համարանիշի և «Mercedes GLS 450» մակնիշի «88CB888» համարանիշի ավտոմեքենաները։ Տեղում գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի գլխավորությամբ իրականացվում է օպերացիա, որը կրում է «Սև ու սպիտակ իրար գտան» անունը։
Պարեկները օպերատիվ տեղեկություն էին ստացել նաև, որ հնարավոր է ավտոմեքենաներում զենք, զինամթերք լինի։ Արդեն Պռոշյան գյուղի վարչական տարածքում նշված ավտոմեքենաները հայտնվում են պարեկների տեսադաշտում և պարեկները կանգնեցնում են նրանց։ «BMW X5»-ը հեռանում է, իսկ «Mercedes GLS 450»-ին հաջողվում է կանգնեցնել։