00:00:00

Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում

21:50, 29 դեկտեմբեր 2024 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Գետափի խաչմերուկում, հրդեհ է բռնկվել «Կամազ» մակնիշի բեռնատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր նախ կանխել են մեքենայի շարժիչի հատվածում և սրահում առաջացած կրակի տարածումը, ապա մարել են։

Հերդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Հայկ Սողոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սերգեյ Համբարձումյանը և կրտսեր պարեկ Դանիել Բաբայանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմեն Արմենակյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են վարորդի ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր