«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ է մահացել։ Տեղեկությունը Aysor.am-ին հաստատեցին Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ աշխատակազմից՝ նշելով, որ աղջիկ երեխան մահացել է օրեր առաջ։
«Ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում»,-ասացին հիվանդանոցից՝ այլ մանրամասներ չնշելով։
Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների՝ նախնական վարկածով աղջիկը մեծ քանակի «Կոլխիցին» տեսակի դեղահաբ է ընդունել։