Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Չարենց փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Վահան Բարսեղյանի վարած «Honda» մակնիշի, Երևանի բնակիչ 44-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 20-ամյա Դավիթ Մարտիրոսյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։