Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 02:30-ի սահմաներում Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Արման Մանգասարյանը իր վարած «KamAZ» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում՝ Արենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել հողաթմբերին և ճամփեզրի ժայռին, ինչի հետևանքով ավտոմեքենան մասամբ հայտնվել է երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։