00:00:00

Աբովյանում մի խումբ երիտասարդների վիճաբանության հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

11:45, 15 դեկտեմբեր 2024 Իրավական

Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի, բաժնի պետի տեղակալներ Արսեն Սարգսյանի և Հարություն Մկրտչյանի գլխավորությամբ օպերատիվ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տաք հետքերով հայտնաբերել են Աբովյան քաղաքում դանակահարություն կատարողներին, ինչի շնորհիվ կանխվել է վրեժխնդրությունը (վենդետան)։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացիներ դանակահարվել են։ 

Օպերատիվորեն հիվանդանոց է մեկնում ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բ․ Աղաբաբյանի, բաժնի պետի տեղակալներ Ա․ Սարգսյանի և Հ․ Մկրտչյանի գլխավորությամբ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր