00:00:00

Ըստ Փաշինյանի՝ կառավարական կեցավայրում ցուրտ է, քիչ է մնում՝ Իջևանից փայտի վառարան ուզեն

11:47, 12 դեկտեմբեր 2024 Տեսանյութեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատասենյակից տեսախցիկով տեսել է, որ կառավարության այն սրահներում, որտեղ օրերով մարդ չի մտնում, ջահերը լրիվ միացրած են։

«Ես մեր գործընկերներին ասացի՝ ժողովուրդ ջան, լույսերը ինչո՞ւ եք վառած պահում, եթե այդտեղ իրադարձություն տեղի չի ունենում, դահլիճի լույսը ինչո՞ւ եք վառած պահում, ու սկսեցինք այդ պահից անջատել»,- կառավարության նիստում ասաց նա։

Հետո Փաշինյանը «հետադարձ սարսափով» մտածել է՝ միացնող-անջատողն ասել է՝ «արա, ո՞վ ա սրա տերը, պետական փող ա, էլի»։

«Հիմա եկեք նայենք, թե այդ ջահերն ինչքան են անիմաստ պետական բյուջեից փող տարել, որ հաշվենք՝ կարող է սարսափելի թիվ լինել»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով՝  կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում, որ ձմեռը գալիս է՝ քիչ է մնում Իջևանից վառարան ուզեն, խողովակն էլ պատուհանից հանեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր