00:00:00

ՔՊ-ում սկսում են հասկանալ, որ մենք իրենց թշնամին չենք, իսկ բուն թշնամին թշնամություն մտցնողն է

13:41, 11 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

ՔՊ-ում մարդիկ սկսում են շատ կարևոր ճշմարտություններ հասկանալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ մեկ ամսով դադարեցնում է անդամակցությունը ՔՊ խմբակցությանը։

Պահանջում է Աղազարյանի հետ կապված ձևավորել հանձնաժողով ու եթե Աղազարյանի մեղքը չապացուցվի ընդհանրապես դուրս կգա խմբակցությունից։

Պիտի ընդունել, որ գործընկերոջ նկատմամբ այս այլանդակության համատեքստում Ասլանյանը դրսևորում է արժանապատիվ կեցվածք։ Եթե այս փաստին գումարենք մեկ այլ քպ-ականի՝ Վլադիմիր Վարդանյանի բավական սթափ ու չափավոր գնահատականներն ու ակնարկները՝ պարզ է դառնում, որ ՔՊ-ում մարդիկ սկսում են շատ կարևոր ճշմարտություններ հասկանալ։

Օրինակ՝ այն, որ մենք իրենց թշնամին չենք, իսկ բուն թշնամին թշնամություն մտցնողն է - կուզեք՝ «նեռ» ասեք, չեք ուզի՝ ինչ ուզում եք ասեք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր