00:00:00

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն

22:59, 10 դեկտեմբեր 2024 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գրիգոր Ենգոյանն ու Գարիկ Մելքոնյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Պարեկային ծառայությունն ու ոստիկանությունը պարզում են վարորդի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր