ԱԺ պատգամավոր, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու Դավիթ Առուշանյանի գրառումը ԺՊ-ի համար անցկացված նախնական ընտությունների ավարտից հետո
Սիրելի´ գյումրեցիներ,
ավարտվեց Գյումրու` 3 օր տևած նախնական ընտրությունը:
Այն իր տեսակով նոր ու առանձնահատուկ էր բոլորիս համար, միևնույն ժամանակ` ժողովրդավար աշխատելու լավ գործիք նաև հետագա գործընթացների համար:
Ես` որպես ԱԺ պատգամավոր և Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու, անկախ այս ընտրության հնարավոր արդյունքից, ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր այն գյումրեցիներին, որոնք ունեցան հնարավորություն ընտրելու և կատարեցին այդ ընտրությունը` հստակ իմանալով, որ իրենց ձայնը կարևոր է ու որոշիչ:
Այս ներկուսակցական ընտրության յուրաքանչյուր քվեն, անկախ թեկնածուից, համարում եմ ինձ ու իմ թիմին տրված ևս մեկ հաստատուն աջակցություն, նաև վստահություն` քաղաքը ճգնաժամից դուրս բերելու:
Հավատացած եմ, որ բոլոր դեպքերում, օր առաջ Գյումրին դուրս կգա ճգնաժամային այս իրավիճակից, իսկ քաղաքի ժամանակավոր իշխանությունը կանի հնարավորը` իրավիճակը լավացնելու:
Սիրելի´ համաքաղաքացիներ, շնորհակալություն ևս մեկ անգամ` մեր քաղաքի նկատմամբ դրսևորած սրտացավության համար:
Գյումրին բոլորիս տունն է, այն #ՏՈւՆՔԱՂԱՔ Է: