00:00:00

Անդրանիկ Փիլոյանից կբռնագրավվի 860 հազար դրամ, նույն գործով անցնող Վիգեն Գրիգորյանի համար պատիժ է նշանակվել 8 տարի ազատազրկումը. Նոր մանրամասներ

15:37, 10 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Դատական իշխանությունը նոր մանրամասներ է հաղորդել ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և մյուսների մասով վճռից։

 

Այսօր Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Դավթյանի, հրապարակեց Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Սուրենի Փիլոյանի և մյուսների գործով դատավճիռը, ըստ որի՝ Անդրանիկ Փիլոյանին, ով մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահման համար վերջնական պատիժներ են նշանակվել.

 

ազատազրկում՝ 5 տարի ժամկետով, 

տուգանք՝ 1.300.000 ՀՀ դրամ,

որոշակի՝ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ զրկելով 3 տարի ժամկետով:

 

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի նախատեսվում է Անդրանիկ Փիլոյանից բռնագրավել 860.000 ՀՀ դրամ:

 

Նույն դատավճռի շրջանակներում մեղավոր են ճանաչվել՝ Արտակ Բեյբությանը, Վիգեն Գրիգորյանը, Արթուր Օհանյանը, Վիգեն Մկրտչյանը, Հրաչյա Երեմյանը և Աշոտ Հակոբյանը։ Իսկ Արա Յաղջյանը արդարացվել է։

 

Վերջիններիս համար նախատեսվում են պատիժներ համապատասխանաբար․

 

Վիգեն Գրիգորյան՝ ազատազրկում 8 տարի,

 

Արտակ Բեյբության՝ ազատազրկում 1 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել,

 

Վիգեն Մկրտչյան՝ տուգանք՝ 300․000 ՀՀ դրամի չափով, ազատազրկում՝ 2 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել,

 

Հրաչյա Երեմյան՝ տուգանք՝ 500․000 ՀՀ դրամի չափով,

 

Աշոտ Հակոբյան՝ տուգանք՝ 1․000․000 ՀՀ դրամի չափով։

 

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ ստացման օրվանից մեկամսյա ժամկետում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր