00:00:00

Միջազգային հիմնական կենտրոնների համար այսօր էլ Արցախի հարցը փակված չէ. Տիգրան Աբրահամյան

14:01, 10 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Միջազգային հիմնական կենտրոնների համար այսօր էլ Արցախի հարցը փակված չէ. ԱՀ ԱԺ արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 

«Միջազգային տարբեր դերակատարներ, երկրներ, նաև կառույցներ խոսում են ինչպես Արցախի հարցը բաց լինելու, այնպես էլ արցախցիների իրավունքների ամբողջական վերականգնման մասին և այս տեսանկյունից բնական է, որ թեև բարդ, բայց բավական աշխատանքային ճակատ կա դեռևս»,-ասաց նա։  

 

Աբրահամյանը նշեց՝ այլ բան է, որ ՀՀ այսօրվա իշխանություններն իրենց օրակարգով, նաև գաղափարական պահանջմունքներով, որևէ ձևով չեն սպասարկում հայկական շահը, որտեղ, ըստ նրա, Արցախի հարցը մշտապես եղել է անվտանգության զրահաբաճկոնը։

 

Խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ Բաքվի բանտերից, ի վերջո, ազատ արձակվելու հնարավորություններից, Տիգրան Աբրահամյանը նշեց. «Շատ կարևոր է, որ այս պարագայում կենտրոնական դերը ստանձներ ՀՀ-ն, բայց ՀՀ իշխանությունների վարքագիծը, հայտարությունները, մոտեցումն այս հարցի շուրջ այնպիսին են, որ շատ ավելի է վատթարացնում մեր վիճակը, նաև՝ այն մարդկանց, որոնք գտնվում են Բաքվի բանտերում։ Այնպես որ, շատ բան կախված է միջազգային դերակատարներից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր