ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան, որտեղ տրված է ցեղասպանության ծավալուն սահմանումը, խոսվում է ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին։
«Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, դեկտեմբերի 9-ը նշվում է որպես «Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր»։
Այսօր Երևանում, ՀՀ ԱԺ-ում մեկնարկել է ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի աշխատանքները, որտեղ պաշտոնական ելույթով (բացման խոսքով) հանդես է եկել նաև Ալեն Սիմոնյանը: Ավելի լավ առիթ և ավելի լավ հանընկնում ՄԱԿ-ի կոնվենիցիայից խոսելու համար՝ դժվար էր պատկերացնել: Այնինչ Ալենի խոսքում բառ անգամ չկա ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման մասին: Հատկապես, որ այն ուղիղ առընչություն ունի մարդու իրավունքների հետ: Հատկապես որ, Եվրոպայի խորհրդի բազմաթիվ անդամ-պետություններ պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը:
Սա ևս մեկ ապացույց է, որ իշխանությունը օկուպացրած ռեժիմը պաշտոնապես հրաժարվել է, կամ ուղղակի վախենում է խոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից»: