Մարդու իրավունքների խախտումը ֆիքսում է դատական իշխանությունը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աղազարյանի հեռախոսային մանրամասները հանրայնացնելուն, դրանք վարչապետին տրամադրելուն՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն իրավական ի՞նչ հիմքերով է Հովիկ Աղազարյանի հեռախոսային գատնիությունը կիսել ՔՊ վարչության անդամների հետ՝ պատասխանեց.«Եթե դուք այդտեղ որևէ հանցավոր էլեմենտ եք տեսնում, պետք է դիմեք իրավապահ մարմիններին։ Ես չեմ կարող գնահատական տալ։ Մոտեցեք Հովիկ Աղազարյանին, նա դեռ շարունակում է մնալ ԱԺ պատգամավոր, և տվեք իրեն ձեր հարցերը»։