00:00:00

Այս պահին միտում չեմ տեսնում. Եղիշե Կիրակոսյանը՝ միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու մասին

14:04, 09 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը միտում չի տեսնում, որ Հայաստանը պատրաստ է միջազգային դատական ատյաններից հետ կանչել Ադրբեջանի դեմ հայցերը։

 

«Չէ, չեմ տեսնում այս պահին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

 

Կիրակոսյանը զերծ մնաց մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են փոխադարձաբար հրաժարվել հայցերից։

 

«Չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, կստացվի՝ մեկնաբանում եմ, ճիշտ կլինի այս պահի դրությամբ զերծ մնալ»,- ասաց նա։

 

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը չմեկնաբանեց նաև տեղեկությունները, որ ինքը դեմ է հայցերի հետքաշմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր