00:00:00

Փրայմերիզ՝ Գյումրիում․ ըստ հարցման առաջատարը Առուշանյանն է, նրան հաջորդում է Սարուխանյանը․ լուսանկար

12:05, 09 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Վաղը՝ դեկտեմբերի 10–ին կավարտվի Գյումրու նախնական ընտրությունները։ Խոսքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած փրայմերիզի մասին է, որը մեկնարկել էր երեկ, շարունակվելու է այսօր և արդյունքները կավարտվեն արդեն վաղը։ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ըստ Փաշինյանի կնշանակվի այն թեկնածուն, ով ամենաշատ ձայները կհավաքի։ Առաջադրվել է յոթ թեկնածու` «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, վարչապետի տիկնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթևի Շիրակի համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ, նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը, Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը։

Գյումրու փրայմերիզին ընդառաջ Irakanum.am–ը youtube–ում հարցում էր իրականացրել, թե առաջադրված թեկնածուներից ում կցանկանային տեսնել քաղաքապետի պաշտոնակատար։ Այս պահին առաջատարը ՔՊ–ական պատգամավոր Դավիթ Առուշանյանն է։ Նրա օգտին քվեարկել է հարցվածների 35 տոկոսը։ Նրան հաջորդում է պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ 27 տոկոսով։ Երրորդ հորիզոնականում է Լևոն Անանյանը՝ 25 տոկոսով։

Եռյակին հաջորդում է Էմմա Բարսեղյանը՝ 20 տոկոսով։ Փաշինյանի տիկնոջ ազգական Վահագն Մկրտչյանը հինգերորդ տեղում է՝ 14 տոկոսով, որին հաջորդում է Սարիկ Մինասյանը՝ 11 տոկոսով։ Վերջին հորիզոնականում է Շավարշ Արամյանը։ Նա ստացել է հարցածների ընդամենը 4 տոկոս վստահությունը։

Իհարկե այս հարցումը գյումրեցիների ամբողջական տեսակետը չէ, սակայն դատելով արդյունքներից ակնհայտ է, որ հիմնական մրցակցությունը ՔՊ–ական երկու պատգամավորների միջև է։

Հավելենք, որ հարցմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 1100 քաղաքացի։

Irakanum.am

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր