00:00:00

«Սարգսյանը դեռևս չունի վերջնական որոշում, թե ով կստանձնի վարչապետի պաշտոնը»

10:20, 04 մարտ 2018

Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների և հետագա զարգացումների մասին են խոսում վերլուծաբաններն՝ անդրադառնալով այն հարցին, թե ով կգլխավորի երկիրն այս տարվա ապրիլից հետո:
Քաղաքական իշխանության փոխանցումը մեկ գործչից մյուսին չափազանց կարևոր գործընթաց է երկրի քաղաքական կյանքում, ասում է քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանը, ով «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում անդրադարձավ Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումներին:
Սանամյանի կարծիքով՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի առաջադրմամբ իշխող քաղաքական ուժը փորձում է նախագահի պաշտոնում նշանակել քաղաքական համակարգից դուրս գործչին՝ օգտագործելով այդ հանգամանքը միջազգային ասպարեզում և ներքաղաքական պայքարում: Սանամյանը գտնում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս չունի վերջնական որոշում, թե ով է զբաղեցնելու ապագա վարչապետի պաշտոնը: Հիշեցնենք, որ նոր Սահմանադրությամբ ընդլայնվելու են նոր վարչապետի լիազորությունները: Քաղաքագետն առաջ է քաշել զարգուցումների երկու հավանական տարբերակ: «Կարծում եմ՝ այս պահին կա հավանական երկու սցենար. ըստ առաջինի՝ Սերժ Սարգսյանը ինքն է ստանձնում վարչապետի պաշտոնը, իսկ երկրորդով՝ չի դառնում վարչապետ, սակայն շարունակում է ազդել կառավարության որոշումների վրա իր կողմից նշանակված վարչապետի միջոցով և որպես իշխող կուսակցության ղեկավար»,- նշում է Սանամյանը: Նրա կարծիքով՝ նախագահ Սարգսյանի վարչակազմի օրոք երկրում գրանցվել են ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ՝ ձախողումներ: Վարչակազմը չկարողացավ առաջընթաց գրանցել արտաքին քաղաքական մի շարք հարցերի ներառյալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Որպես ձեռքբերում Սանամյանն ընդգծում է Սարգսյանի իշխանության տարիներին Հայաստանի որոշակի ժողովրդավարացումը: Սակայն այն պահպանելուհամար, ըստ քաղաքագետի, անհրաժեշտ է իրականացնել իշխանության փոխանցում: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր