00:00:00

«Միցուբիշի»-ն բախվել է Երևան-Երասխ էլեկտրագնացքին

21:29, 30 նոյեմբեր 2024 Պատահարներ

Նոյեմբերի 30-ն 19:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Մասիս-Արտաշատ վազուրդում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան, անտեսելով երթևեկության կանոնները, հայտնվել է երկաթգծի ինքնակարգավորվող անցումի վրա և բախվել է Երևան-Երասխ միջքաղաքային էլեկտրագնացքին:

 

Հայտնում են«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

Հարվածը հասել է գնացքի երկրորդ վագոնին, գնացքում եղել է 70 ուղևոր, որոնք չեն տուժել: ՃՏՊ-ի հետևանքով էլեկտրագնացքը ուշացել մոտ 1 ժամով, ինչի համար ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։

 

Այս տարվա ընթացքում նման ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հասել է 13-ի: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավտոտրանսպորտի վարորդներին ևս մեկ անգամ հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերն անցնելիս/հատելիս, ինչը թույլ կտա պահպանել քաղաքացիների կյանքն ու գույքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր