Այսօր՝ նոյեմբերի 29-ին, պայթյուն և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասում՝ Երևանյան փողոցում՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին գործող գազալցակայանում, դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Գուգարքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։
Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը, կրակն ու ծուխն էլ տեսանելի են մոտ 1 կմ-ից։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ քիչ ուշ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/11/29/1274043