00:00:00

Աշխարհը կանգնած է պատմական փոփոխության շեմին, իսկ ՀՀ արտաքին քաղաքականությունը պարապուրդի է մատնված

18:28, 26 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները, կառավարություններն ու հատուկ մարմինները՝ պետության արտաքին քաղաքականությունը, արտասահմանում նրա իրավունքներն իրականացնելու, շահերը պաշտպանելու նպատակով։ Այս մասին գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Սերժ Սարգսյանի կառավարության տարիներն աչքի են ընկել Հայաստանի ակտիվ դիվանագիտական ջանքերով, հագեցած արտաքին քաղաքական օրակարգերով, Հայաստանի արտաքին իմիջի բարձրացմամբ և մեր քաղաքացիների ամենատարբեր իրավունքներն արտերկրում պաշտպանելով:

2008-2018թթ. այդ օրակարգերը ներառել են.

1. Արցախի ինքնորոշման իրավունքի և խաղաղ բանակցային գործընթացի առաջմղում՝ բոլոր երկրներում և միջազգային կառույցներում,

2. ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում վարվող բանակցային գործընթացին միջազգային քաղաքական աջակցության ապահովում,

3. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում՝ բոլոր երկրներում և միջազգային կառույցներում,

4. Հայաստանի ռազմապաշտպանական կարողությունների ավելացում և ռազմաքաղաքական համագործակցություն,

5. ԵԱՏՄ, ՄԱԿ-ի տարբեր կառույցներում, ՇՀԿ-ում, ՍՏՀ-ում, ՏՐԱՍԵԿԱ-ում Հայաստանի տնտեսական առաջնահերթությունների և ազգային շահերի առաջմղում,

6. Տարածաշրջանային անվտանգության և ռազմաքաղաքական բալանսի ապահովում,

7. ԵՄ և անդամ երկրների հետ բազմակողմանի, համապարփակ գործընկերության ձևավորում և փոխշահավետ համագործակցություն,

8. Արտաքին առևտրի ծավալների աճ ՌԴ, ԵՄ և երրորդ երկրների հետ,

9. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձ՝ առանց նախապայմանների

10. ԵԱՀԿ-ում ակտիվ աշխատանք Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման, անվտանգության, խաղաղության և կայունության հաստատման նպատակով,

11. ԵԽ-ում ակտիվ աշխատանք՝ Հայաստանում արդարադատության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, ՏԻՄ-երի գործունեության զարգացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների և այլ հարցերում, 

12. Երկկողմ և բազմակողմ արտաքին համագործակցություն էներգետիկայի, մշակույթի, կրթության, գյուղատնտեսության, ֆինանսա-վարկային, հակաահաբեկչության և այլ ոլորտներում:

13. Ակտիվ խորհրդարանական դիվանագիտություն՝ 50-ից ավելի երկրների և 10 միջխորհրդարանական միջազգային կազմակերպությունների հետ:

Հայկական դիվանագիտությունը նախորդ իշխանությունների տարիներին, յուրաքանչյուր ոլորտում արձանագրում էր կոնկրետ արդյունքներ: Հայ դիվանագետներն ու ներկայացուցիչները հարգանք էին վայելու իրենց դեսպանընկալ երկրներում և կառույցներում: Պաշտոնական Երևանն իր դիվանագիտական օղակներով հագեցած օրակարգ և խոսելու շահեկան թեմաներ ուներ գրեթե բոլոր տեղերում: Այդ ամենից շահում էր Հայաստատի քաղաքացին, աշխարհում ապրող ողջ հայությունը:

Իսկ ինչո՞վ է այսօր զբաղված Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին բլոկը: Կառավարության 2021-26թթ. ծրագրով նախանշված արտաքին քաղաքական օրակարգերի մեծ մասն ուղղակի ձախողված է: Ոչ մի երկրի կամ կառույցի հետ չունեն սուվերեն խոսելիք, քննարկվող թեմա, Հայաստանի կոնկրետ շահերից բխող վստահելի և փոխշահավետ օրակարգեր: 

Աշխարհը կանգնած է պատմական փոփոխությունների և իրադարձությունների շեմին, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կամ պարապուրդի է մատնվել, կամ էլ պինգպոնգի նման շպրտվում է այս ու այն կողմ՝ դառնալով գլխացավանք և ավելորդ բեռ միջազգային հարաբերությունների համար: Իսկ որոշ դեպքերում էլ այլ շահերի տեսանկյունից ուղղակի օգտագործվում է գլոբալ զարգացումներում: 

Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված: 

Հ. Գ. Միայն 2024թ. պետական բյուջեն, ոչ մի օգտակար գործ չանելու համար, ՀՀ ԱԳՆ-ին հատկացրել է շուրջ 17մլրդ 63 միլիոն ՀՀ դրամ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր