00:00:00

Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում․ Սոթք գյուղով անցնող գետը վարարել է, դուրս եկել ափերից և ողողել մի քանի տների բակեր, հողամասեր, լցվել նկուղներ

22:09, 04 մայիս 2026 Պատահարներ

 

 

Այսօր՝ մայիսի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Սոթք գյուղով անցնող Սոթք գետը վարարել է, դուրս եկել ափերից և ողողել մի քանի տների բակեր, հողամասեր և լցվել նկուղներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գետի վարարման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Նավասարդ Արարատյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Եղիազարյանը և Նարեկ Սիմոնյանը։

Փրկարարները պարեկների և գյուղացիների հետ միասին բահերով և տեխնիկայով առուներ են փորել, որպեսզի ջուրը հետ քաշվի ու լցվի գետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր